Միայն 2 տարի. Ռուսաստանը ցանկանում է սահմանափակել միգրանտների համար լեզվի թեստը հանձնելու ժամկետը

Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել, որը սահմանափակում է միգրանտների երեխաների ռուսերենի իմացությունը ստուգելու առավելագույն փորձերը երկու տարով։ Օրինագծի տեքստը, որը շուտով կներկայացվի Պետդումա, ներկայացրել է ՏԱՍՍ-:
Ռուսաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է ռուսերեն չտիրապետող միգրանտների երեխաներին դպրոցներում ընդգրկել։ Եթե թեստը հաջող չանցնի, ապա երեխային կառաջարկվի լրացուցիչ լեզվի ուսուցում, և նա կկարողանա վերահանձնել թեստը ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
«Առաջարկվում է երկու տարի անընդմեջ սահմանափակել ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու փորձերը, որից հետո օտարերկրյա քաղաքացին կկորցնի նախնական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական կրթական ծրագրերն անվճար հիմունքներով յուրացնելու իրավունքը»,- ասված է բացատրության մեջ։
Նիլովի խոսքով՝ ներկայումս նման թեստավորում անցնելու փորձերի ընդհանուր քանակի սահմանափակում չկա։
«Կարևոր է նշել, որ օտարերկրյա քաղաքացիների համար նման թեստավորումն իրականացվում է անվճար, այսինքն՝ բյուջետային միջոցների, հետևաբար՝ հարկատուների հաշվին»,- պարզաբանում է Նիլովը։