Շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեւարված այլ անձանց դեմ շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեւարված այլ անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։
«Մեղադրյակների» թվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: