ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում

ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում

ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։

«Մենք միջնորդներ չենք լինի։ Մենք չենք թռչի աշխարհի մյուս ծայրը՝ հանդիպումները վարելու համար։ Աշխատանքը հիմա պետք է կատարվի երկու կողմերի միջև», - ասել է նա։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել է, որ մեր ազդեցության մեթոդները կփոխվեն, և մենք միջնորդներ չենք լինի»,- ասել է Բրյուսը։

Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի որոշակի ջանքեր գործադրել ներկայիս հակամարտությունը լուծելու համար։ Սակայն այժմ ամերիկացի պաշտոնյաները «առաջին զանգից չեն թռչի աշխարհով մեկ»՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններին որպես միջնորդներ մասնակցելու համար։

«Կողմերը պետք է ներկայացնեն ու մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես պետք է ավարտվի այս հակամարտությունը», - ասել է Բրյուսը։