ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ հանդիպումը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ հանդիպումը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

ԱՄՆ-Իրան հանդիպումը հետաձգվել է մեկ այլ օր՝ «լոգիստիկ պատճառներով», այս մասին իր X էջում հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։

«Նոր ամսաթվերը կհայտարարվեն կողմերի համաձայնությունից հետո»,- գրել է նա՝ չնշելով այլ պատճառներ։

Հանդիպումը նախատեսված է եղել մայիսի 3-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ բանակցությունները հետաձգվել են։