Թրամփը խոսել է ԱՄՆ-ի դերի մասին և Համաշխարհային պատերազմների հաղթանակի օրեր հայտարարել

Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու համար անկասկած ավելի շատ բան արեցինք, քան որևէ այլ երկիր։
Ես այսուհետ մայիսի 8-ը վերանվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր։ Մենք հաղթել ենք երկու պատերազմներում էլ, որևէ մեկը մեզ մոտ չէր ուժի, քաջության կամ ռազմական հանճարեղության առումով, բայց մենք երբևէ որևէ բան չենք նշում։ Դա այն պատճառով է, որ մենք այլևս առաջնորդներ չունենք, որոնք գիտեն, թե ինչպես դա անել։
Մենք կրկին սկսելու ենք տոնել մեր հաղթանակները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ