Հրաչյա Սարգսյանի օրոք Երևանի բազմաթիվ խնդիրները չեն լուծվում

Հրաչյա Սարգսյանի օրոք Երևանի բազմաթիվ խնդիրները չեն լուծվում

Մենք այլընտրանք չունենք, բացի ինքնակրթվելուց: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային գրադարանները համալրվում են նոր գրքերով՝ 262 անուն 7400 կտոր գիրք: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հասարակությանն անհայտ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Երևանի հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն խոհափիլիսոփայական մտքեր է արտահայտում, որոնք որևէ աղերս չունեն իրական խնդիրները լուծելու հետ: Ցանկացած բանական մարդ հասկանում է ինքնակրթվելու կարևորությունը, սակայն դա ինչ կապ ունի Երևանի հասարակական տրանսպորտի ահավոր վիճակի, օդի ախտոտվածության, Երևանի կանաչապատման, վթարային շենքերի վերաբնակեցման և այլ հարյուրավոր խնդիրների հետ:

ՔՊ-ականների ձեռագիրն է վիրտուալ դաշտում՝մեդիաներով ցուցադրել աշխատանքի իմիտացիա, իսկ իրական կյանքում, երևանցիների առօրյայում ոչինչ չի փոխվում: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, սակայն երևանյան փողոցների, ասֆալտի, աղբահանման, լուսավորության և այլ խնդիրները չեն լուծվեն նաև Հրաչյա Սարգսյանի օրոք: ՔՊ-ականները սիրում են ամեն ինչ բարդել «նախկինների» վրա՝ ոչինչ չանելով խնդիրները շտկելու համար:

Երևանին անհրաժեշտ է այնպիսի քաղաքապետ, ով գիտի երևանյան խնդիրների լուծման ճանապարհները:

 

Վահրամ Բագրատյան