ՔՊ-ական Արեն Մկրտչյանը լոռեցիներից քվե է խնդրում՝ ոչինչ չանելու դիմաց

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը լոռեցիներից քվե է խնդրում՝ ոչինչ չանելու դիմաց

Սիրելի լոռեցիներ, Թումանյանի շրջանի սիրելի բնակիչներ, թե 2018թ., թե 2021-ի համապետական ընտրություններից հետո վստահության մեծ քվեով ինձ գործուղել եք ՀՀ ԱԺ։  Վերջին 4 տարում բազմիցս եղել եմ Ալավերդի, Օձուն, Ախթալա, Շնող խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում, թակել հազարավոր դռներ, լսել ձեզ, գնացել ձեր բարձրացրած խնդիրների լուծման հետևից։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արեն Մկրտչյանը:

Արցախը հայաթափած, Եռաբլուրի տարածքը քառապատկած, ՀՀ արտաքին պարտքը 11 միլիարդ դոլարի հասցրած ՔՊ-ականները կրկին ՀՀ քաղաքացիների քվեն են խնդրում՝ իշխանության մնալու և սեփական ֆինանսական բարեկեցությունն ապահովելու համար: Ինչ է արել Արեն Մկրտչյանը 2018թ.-ից մինչև այսօր Լոռիի համար՝կարելի է փոքրիկ սոցհարցում անցկացնել Լոռիում՝ որևէ նոր աշխատատեղ բացվել է ի շնորհիվ Արեն Մկտրտչյանի, կամ որևէ սոցիալ-տնտեսական խնդիր ստացել է իր լուծումն՝ իհարկե ոչ:

ՔՊ-ականները տապալվել են ներքին և արտաքին բոլոր ճակատներում՝ հայոց պետականությունն ամեն օր տանելով դեպի վերջնական կործանում: Եթե այսքանից հետո լոռեցիները ձայն տան Արեն Մկրտչյանին կամ որևէ ՔՊ-ականին, ապա այլևս երբեք չպետք է բողոքեն իրենց վատ կյանքից և հազարավոր չլուծվող խնդիրներից: Այդ խնդիրները ՔՊ-ի օրոք միայն ավելանալու են:

 

Վահրամ Բագրատյան