Առողջապահությունը «բարելաված» Արսեն Թորոսյանը՝ անվտանգության «մասնագետ»

Առողջապահությունը «բարելաված» Արսեն Թորոսյանը՝ անվտանգության «մասնագետ»

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները, իհարկե, հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Առողջապահական համակարգը «բարելաված» ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, ում օրոք COVID-ից ՀՀ-ում հազարավոր մարդիկ մահացան, իսկ դիմակների վաճառքի բիզնեսն աճեց՝ այժմ դարձել է անվտանգության «մասնագետ» և կարծիքներ է հայտնում Սուրմալուի պայթյունի հետ կապված:

ՔՊ-ականները խոսում են ոլորտներից, որոնցից հիմնականում ոչինչ չեն հասկանում՝ 2018թ.-ից ի վեր ՔՊ-ականների կադրային աղետալի քաղաքականության արդյունքում իրենց ոլորտներից գլուխ չհանող մարդիկ նշանակվեցին պաշտոնների և հայկական տնտեսությունն ու պետականությունը սկսեցին փլուզվել:

Արսեն Թորոսյանը Փաշինյանի «բարեգթության» արդյունքում դարձել է ԱԺ պատգամավոր և ժամանակը որևէ ձև «սպանելու» համար ՖԲ-ում ստատուսներ է գրում, որը լայքում են ՔՊ-ականներն ու նրանց հազարավոր ֆեյքերը:

ՔՊ-ն գործելու փոխարեն կարողանում է միայն խոսել՝ ստեղծել աշխատանքի իմիտացիա և վայելել պաշտոններն ու պարգևավճարները:

Վահրամ Բագրատյան