Տիգրան Ավինյանը պետք է պատասխանի տնտեսության հետ կապված ցավոտ հարցերին

Տիգրան Ավինյանը պետք է պատասխանի տնտեսության հետ կապված ցավոտ հարցերին

Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Սուրմալուի ողբերգական իրադարձությունների վրա ՔՊ-ականները փորձում են PR անել և երկիրն այս վիճակին հասցնելու իրենց մեղքի բաժինը փորձեն գցել տարբեր հանգամանքների վրա:

Տիգրան Ավինյանը տարիներ շարունակ փոխվարչապետ էր՝ պատասխանատու էր տնտեսության համար. հայկական տնտեսությունը մահամերձ է՝ արդյոք Ավինյանը չի՞ ցանկանում պատասխանել այն հարցին, թե ինչու նրա օրոք տնտեսական աճ չի գրանցվել, միլիարդավոր ներդրումներ այդպես էլ չեն եկել, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթել են:

Ժամանակին տնտեսության համար պատասխանատու ՔՊ-ականներն այսօր դարձել են հրագործական արտադրանքի, անվտանգության ոլորտի «մասնագետներ»:

Ավինյանը 2018թ.-ից ի վեր բարելավել է իր ֆինանսկան վիճակը՝ տարբեր «յուղոտ» պաշտոններ զբաղեցնելով: ՔՊ-ականները սուգ են բերել ՀՀ քաղաքացիների տներ՝ ՔՊ-ի հեռացմամբ հնարավոր կլինի վերականգնել հայոց պետականության անվտանգային և այլ ինստիտուտները, որոնք այսօր անատամ վիճակում են:

Վահրամ Բագրատյան