Վահան Քերոբյան՝ «անհիմն լավատեսը»

Վահան Քերոբյան՝ «անհիմն լավատեսը»

Լարսում արագ փչացող ապրանքների մասով խնդիր չկա, մյուս ապրանքների մասով խնդիր կա: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՔՊ-ական էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հստակ տնտեսական ռազմավարություն, ներդրումնային ծրագիր ներկայացնելու փոխարեն խոսում է Լարսում երթևեկության մասին: Նրան պետք է հուշել, որ նա ՀՀ-ի ոչ թե ՃՈ-ի պետն է, այլ էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանին պետք է հարց ուղղել՝ 2018թ.-ից մինչև այսօր ՀՀ արտաքին պարտքը հասել է 11 միլիարդ դոլարի՝ այդ հակառեկորդի հեղինակը ՔՊ-ականներն են, սակայն անհասկանալի է, թե որտեղ են ուղղվել այդ միլիարդները, եթե մարզերում և գյուղերում ոչ մի նոր աշխատատեղ չի ստեղծվել և ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են:

Քերոբյանը միշտ աչքի է ընկնում «անհիմն լավատեսությամբ»՝ ներկայացնում է ինչ-որ տնտեսական թվեր և «ձեռքբերումներ», որոնք հայկական տնտեսության, իրականության հետ գրեթե ոչ մի աղերս չունեն: ՔՊ-ականները շարունակում են ՀՀ քաղաքացիներին կերակրել ոչ թե հացով, այլ տեսարաններով ու թվերի մանիպուլյացիաներով:

 

Վահրամ Բագրատյան