Մոսկվայի և Փարիզի հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում․ Լավրովը՝ Դուրովի ձերբակալության մասին (տեսանյութ)

Մոսկվայի և Փարիզի հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում․ Լավրովը՝ Դուրովի ձերբակալության մասին (տեսանյութ)

Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում։ Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եմենի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մոսկվայի և Փարիզի հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում, այդ թվում՝ այն դիրքորոշման պատճառով, որ Փարիզը որդեգրում է խոսքի ազատության, տեղեկատվության տարածման ազատության և, ընդհանրապես, լրագրողների մասնագիտությունը հարգելու հարցերում»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը։

Արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Ելիսեյան պալատը, դեռևս Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, հրաժարվել է հավատարմագրվել RT հեռուստաալիքին և Sputnik գործակալությանը։

«ԱՄԷ-ն և Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում են Պավել Դուրովին հասանելիություն ձեռք բերելու գործով, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես գրություն է ուղարկել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Telegram հարթակը լավ պաշտպանված է, հիմա պարզ դարձավ»,- ընդգծել է դիվանագետը:

Տեսանյութն այստեղ

Եվ երկու տեսանյութ այստեղ