Կուրսկի ատոմակայանը խոցելի է հրետանային հարվածների կամ ԱԹՍ հարձակումների համար․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Կուրսկի ատոմակայանը խոցելի է հրետանային հարվածների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին
Նա նշել է, որ լրջորեն է վերաբերվում այն հանգամանքին, որ նման կայանը առաջնագծին այդքան մոտ է։ Այդ պատճառով է, որ Գրոսսին անձամբ է եկել՝ միջազգային ուշադրությունը սրա վրա հրավիրելու համար։
«ԱԷԿ-ի վրա հարձակումներ չպետք է լինեն»,- ընդգծել է գործակալության ղեկավարը։
Գրոսսին Կալինինգրադի «Ռոսատոմ» ղեկավար Լիխաչովի հետ առաջիկայում կքննարկի Կուրսկի ատոմակայան կատարած այցի արդյունքները, հաղորդել է «Ռոսէներգատոմ»-ը։
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն այցելել էր Կուրչատովի թիվ 1 գիմնազիա՝ Կուրսկի ԱԷԿ-ը ստուգելուց հետո։
Տեսանյութերն այստեղ