Կուրսկի մարզում միջուկային միջադեպի վտանգ կա․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը տեսել է նաև ԱԹՍ հարվածների հետքեր

Կուրսկի մարզում միջուկային միջադեպի վտանգ կա։ Հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին, ով ժամանել է Կուրչատով՝ ստուգելու Կուրսկի ատոմակայանը։
Ըստ նրա՝ եթե Կուրսկի ԱԷԿ-ի վրա արտաքին ազդեցություն լինի, հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել։
Գրոսսին նաեւ ասել է, որ Կուրսկի ատոմակայանում տեսել է անօդաչու թռչող սարքերի հարվածների հետքեր։
Գրոսսին ասել է, որ Կուրսկի շրջանում հնարավոր իրավիճակը Չեռնոբիլի հետ համեմատելը վաղաժամ է։