Սոչիում անձրևի պատճառով հեղեղվել են փողոցներ․ անկողնային հիվանդներ են տարհանվել և այլն (տեսանյութեր)

Սոչիում անձրևի պատճառով Խոստա գետը դուրս է եկել ափերից, հեղեղել մի քանի փողոց, քաղաքային հիվանդանոցը, իսկ Ստաս Միխայլովի համերգի այցելուները թրջվել են տանիքի արտահոսքի պատճառով:
Թիվ 3 հիվանդանոցի նկուղային հարկը, կոմունալ շենքն ամբողջությամբ ջրի տակ են անցել։ Անկողնային հիվանդներին ստիպված են եղել տարհանել վերին հարկեր։ Հիվանդանոցում խոսում են լուրջ վնասների մասին, քանի որ թանկարժեք սարքավորումները փչացել են, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Նաև Ա-147 դաշնային մայրուղու մի հատվածը ջրի տակ է անցել, Խոսինսկի շրջանում սելավ է իջել ճանապարհի վրա, ջրի տակ են անցել մասնավոր հատվածն ու բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը, տասնյակ մեքենաներ հայտնվել են ջրի տակ։
Բացի այդ, «Ֆեստիվալնի» համերգասրահի տանիքից արտահոսք է եղել, և Ստաս Միխայլովի ելույթի ժամանակ ջուրը սկսել է կաթել երկրպագուների վրա։
Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ