Բժիշկը խոսել է առողջության համար հանքային ջրի վտանգավորության մասին

Բժիշկը խոսել է առողջության համար հանքային ջրի վտանգավորության մասին

Հանքային ջրի անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել հանքանյութերի ավելցուկի և բացասաբար ազդել օրգանիզմի վրա։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցւոմ ասել է թերապեւտ Պոլինա Լեպիլովան։

Նրա խոսքով՝ հանքային ջրի չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա՝ բարձրացնելով արյան ճնշումը և նպաստելով երիկամների քարերի առաջացմանը։ Նաև մեծ քանակությամբ նման ջուր խմելը կարող է վատ ազդեցություն ունենալ ստամոքսի վրա և հանգեցնել օրգանիզմում հանքանյութերի անհավասարակշռության։

«Օգտագործելուց առաջ դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ. մասնագետը կօգնի ձեզ ընտրել համապատասխան կազմը, հանքայնացման աստիճանը և ընդունման հաճախականությունը՝ հաշվի առնելով ձեր առողջական վիճակը և հիվանդությունների առկայությունը»,- ընդգծել է Պոլինա Լեպիլովան։

Մասնագետը հավելել է նաև, որ հանքային ջուրն ինքնին չունի բուժիչ հատկություններ, սակայն այն կարող է օգնել օրգանիզմի միկրոէլեմենտների համալրմանը՝ դրանով իսկ ապահովելով կանխարգելիչ ազդեցություն։