Ինչպե՞ս պաշտպանվել ինսուլտից. բժիշկն ասել է, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի ուտել ամեն օր

Ինչպե՞ս պաշտպանվել ինսուլտից. բժիշկն ասել է, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի ուտել ամեն օր

 

Յուրաքանչյուր ոք կարող է պաշտպանվել կաթվածից՝ հավատարիմ մնալով սննդակարգի մի քանի սկզբունքներին, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Չուրակինան։ Gazeta.ru-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել աղի օգտագործումը։

Բոլորը գիտեն, որ այս մթերքը օրգանիզմում հեղուկ է պահում, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման: Շաքարի և անառողջ ճարպերի ավելցուկը նույնպես կարող է հանգեցնել ուղեղի նորմալ արյան մատակարարման խաթարմանը, մատնանշել է բժիշկը։ Ավելի լավ է նվազեցնել քաղցր խմորեղենի, սոդայի, յուղոտ մսի և կաթնամթերքի օգտագործումը։ Դիետայում նման մթերքների տեսակարար կշիռը չպետք է գերազանցի 15-20% -ը:

Կաթվածը կանխելու համար պետք է ամեն օր ուտել չհագեցած ճարպեր և մոտ 500 գ միրգ ու բանջարեղեն։ Այս ամթերքերը պարունակում են մանրաթելեր, հակաօքսիդանտներ, վիտամիններ և հանքանյութեր: Բայց ավելի լավ է հրաժարվել ալկոհոլից, ընդգծել է էնդոկրինոլոգը։ Ելենա Չուրակինան հիշեցրել է, որ ճարպակալումը նույնպես ինսուլտի ռիսկի գործոն է, ուստի պետք է հետևել օրական կալորիաների ընդունմանը և շաբաթական առնվազն 150 րոպե մարզվել։