Բաքվի և Երևանի միջև արագ խաղաղության հասնելու հնարավորություններ կան․ Կլաարի մամուլի քարտուղար

Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ տարրերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի քարտուղար Անրի Դյուկենը։
Ըստ խոսնակի՝ ԵՄ-ն «ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկների շարունակական փոխանակումը, այդ թվում՝ ադրբեջանական կողմից հայկական կողմին ներկայացված վերջին առաջարկները»։
«Մենք մշտական շփման մեջ ենք երկու կողմերի հետ ու կարծում ենք, որ մի քանի տարվա բանակցություններից ու քննարկումներից հետո, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով [Եվրախորհրդի] նախագահ Միշելի աջակցությամբ, պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել Ա.Դյուկենը:
Խոսելով Կլաարի՝ ապագայում տարածաշրջան այցելելու ծրագրերի մասին՝ նա նշել է, որ «հատուկ ներկայացուցիչը հաճախակի է ճանապարհորդում, այդ թվում՝ տարածաշրջան, և կշարունակի դա անել՝ խթանելու խաղաղության օրակարգը»։