Apple-ն 92 երկրի օգտատերերի ծանուցել է հաքերային հարձակման սպառնալիքի մասին

Apple-ն 92 երկրի օգտատերերի ծանուցել է հաքերային հարձակման սպառնալիքի մասին

Apple-ը 92 երկրի օգտատերերին ծանուցումներ է ուղարկել, որ նրանք կարող էին լրտեսող ծրագրերի հարձակումների զոհ լինել: Հայտնել է Reuters-ը։

«Apple-ը հայտնաբերել է, որ դուք դարձել եք հարձակման զոհ հաքերային լրտեսող ծրագրային ապահովման, որը փորձում է հեռավար խարխլել ձեր Apple ID-ի հետ կապված iPhone-ը»,- ասվում է օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ։

Ծանուցման մեջ նշված չեն հարձակվողների մասին մանրամասներ, նաև այն երկրների անունները, որոնց օգտատերերը նախազգուշացվել են։

Եթե ​​նախկինում, երբ խոսքը վերաբերել է համադրելի մասշտաբի կիբեր հարձակումներին, որոնց դեպքում Apple-ը նշել է դրանք որպես «պետության կողմից ​հովանավորվող», ապա այս դեպքում չկա վերոնշյալ ձևակերպումը։ 

Reuters-ը նշել է, որ այս վերջին ծանուցման համաձայն՝ օգտատերերը կարող են զոհ լինել «վարձու հաքերների կողմից թիրախավորված հարձակման»:

«Պետության կողմից հովանավորվող» կամ «վարձու» հաքերնե՞ր
Reuters-ի աղբյուրի համաձայն՝ Apple-ը կարող է փոխել ձևակերպումը Հնդկաստանի կառավարության ճնշումներից հետո, որոնք պահանջում են Apple-ից խոշոր կիբերհարձակումները պետության հետ չկապել:
2023 թվականի աշնանը Հնդկաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները մեղադրել էին երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը իրենց բջջային հեռախոսները կոտրելու փորձի համար։ Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Apple-ը նախազգուշացումներ էր արել «պետության կողմից հովանավորվող» հաքերային հարձակումների մասին: