Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն

Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՌԴ վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում է շնորհել ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Կոչումը շնորհվել է «հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»։

Քեոսայանը RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ու «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է։