Միացյալ Նահանգներում հայտնել են բոլոր տեսակի դեղերի ռեկորդային դեֆիցիտի մասին․ մանրամասներ

Միացյալ Նահանգներում հայտնել են բոլոր տեսակի դեղերի ռեկորդային դեֆիցիտի մասին․ մանրամասներ

Առողջապահական համակարգի դեղագործների ամերիկյան միությունը մտահոգված է Միացյալ Նահանգներում բոլոր տեսակի դեղերի ռեկորդային պակասով:

Միութունը կոչ է արել քաղաքականություն մշակողներին քայլեր ձեռնարկել։

«2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում... հայտնաբերվել է 323 ակտիվ դեֆիցիտ: Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է, որը գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 320 պակասություն 2014 թվականին... Շատ աշխատանք դեռ պետք է կատարվի դաշնային մակարդակում՝ դեղերի պակասի արմատական ​ խնդիրները լուծելու համար»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Միության հաղորդագրության համաձայն՝ հատկապես մտահոգիչ է ստերիլ ներարկային դեղերի պակասի, ներառյալ քաղցկեղի բուժման համար նախատեսված քիմիաթերապիան և հիվանդանոցային բուժման սենյակներում պահվող շտապ դեղերի հարցը: Բացի այդ, բժիշկների և հիվանդների համար լուրջ խնդիր է մնում ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման բուժման մեթոդների շարունակական պակասը։

Կազմակերպությունը նախկինում զեկուցել էր անցյալ ամառ երկրում դեղերի պակասի վերաբերյալ իր ուսումնասիրության արդյունքներն ու կոչ արե; քայլեր ձեռնարկել գրեթե ռեկորդային պակասը շտկելու համար։