Պետերբուրգցի էքստրասենսը հարբել է և իր կատվին պատուհանից դուրս շպրտել․ կենդանին սատկել է (տեսանյութ)

Պետերբուրգցի էքստրասենսը հարբել է և իր կատվին պատուհանից դուրս շպրտել․ կենդանին սատկել է (տեսանյութ)

Պետերբուրգցի էքստրասենսը հարբել է և իր կատվին պատուհանից դուրս շպրտել։ Երբ ոստիկանությունը ժամանել է «սպիտակ մագին» բերման ենթարկելու, նա ամբողջովին մերկ է եղել։

Ինչպես հայտնի է դարձել SHOT-ին, նախորդ գիշեր Սանկտ Պետերբուրգից 40-ամյա Սերգեյ Պրոսկուրյակովը կատարել է ինչ-որ ոչ պատշաճ սպիտակ մոգության սեանս։ Սրեդներոգացկայա փողոցի «Սվետլի Միր Ժիզն» բնակելի համալիրում բնակվող տղամարդը չափից շատ է օգտագործել ալկոհոլ և, հնարավոր է, նյութեր, ամբողջությամբ ավերել իր բնակարանը և 18-րդ հարկի պատշգամբից շպրտել իրեր, կենցաղային տեխնիկա և իր կատվին։ Կատուն սատկել է։ «Այլաշխարհիկ այցելությունների ժամանակ» Սերգեյը նկարահանվել է տեսախցիկի առջև։

Երեկոյան տուն վերադարձած կինը վախեցել է բնակարան բարձրանալ ու ոստիկանություն է կանչել։ Սերգեյը ոստիկանության աշխատակիցներին հանդիպել է ամբողջովին մերկ, հրաժարվել է հագնվել, ուստի նրան տարել են բաժին։

Հարևանները դժգոհում են, որ Սերգեյի հետ հաճախ են լինում նման «ալկոհոլային պրակտիկաներ», երբեմն նա դանակով վազում է մուտքի մոտ և բղավում։ Կինը նախատեսում է ամուսնալուծության հայց ներկայացնել ու վտարել ամուսնուն։

Վերջին տասը տարիների ընթացքում Սերգեյ Պրոսկուրյակովն իրեն դասել է որպես սպիտակ մոգության մասնագետ և պնդում է, որ գիտի, թե ինչպես մաքրել տարածությունը բացասական էներգիայից։

Տեսանյութն այստեղ