Արևմտյան ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի Հարավային Կովկասի երկրների համար

Արևմտյան ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի Հարավային Կովկասի երկրների համար

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է ակտիվացնել դաշինքի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչը Իրանի համար անընդունելի է։ Al Mayadeen-ին տված հարցազրույցում ասել է Իրանի առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Արևմտյան նման ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի երկրների համար, այլև հղի է պատմական սահմանների «ջնջումով» և այդ երկրներում ներքին հակամարտությունների ի հայտ գալով»,- ասել է Իրանի առաջնորդի խորհրդականը։

Վելայաթին նշել է, որ Միացյալ Նահանգերի միջամտությունը «միայն կսրի հարևան պետությունների միջև առկա լարվածությունը»: