Քրեական հետապնդումների գրոհ՝ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ

Քրեական հետապնդումների գրոհ՝ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ

Իշխանությունները քրեական հետապնդումների նոր շարք են սկսել, այս անգամ թիրախում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ու նրա ընտանիքն են։ 

Մեր տեղեկություններով, վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։

Ասվածի վառ օրինակներից մեկն այն է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հայրը և հարազատները։

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Իշխան Սաղաթելյանի հետ։

Նա, նախ, նշեց, որ այս փուլում մի մեկնաբանություն ունի` խղճում է այդ ամենն անելու հրահանգ տվողներին։

«Շատ լավ գիտեմ, թե ով և ինչու է տվել նման հրահանգ։ Փորձում են լռեցնել»,- շեշտեց Սաղաթելյանը։

Հարցին կստացվի՞, Սաղաթելյանը պատասխանեց. 

«Եթե որևէ մեկին թվում է, թե իմ դեմ քրեական հետապնդումներ սկսելով կարող են ինձ լռեցնել, ուրեմն ո՜չ ինձ են ճանաչում, ո՜չ՝ Դաշնակցությանը»։

Նարե Գնունի