Ինչ են քննարկել Կաթողիկոսն ու Հայաստանի, Արցախի նախկին նախագահները․ մանրամասներ

Ինչ են քննարկել Կաթողիկոսն ու Հայաստանի, Արցախի նախկին նախագահները․ մանրամասներ

Սեպտեմբերի 22-ին հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։