Մեկնարկեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպումը

Մեկնարկեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպումը

Մայր Աթոռում րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների, Արցախի նախկին նախագահների և Գարեգին երկրորդ կաթողիկոսի հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ երեկոյան նախատեսված է նման հանդիպում, թե ինչ օրակարգով` հայտնի չէ։

Նշենք, որ ավելի վաղ Մայր Աթոռից MediaHub.am-ի հետ զրույցում ասել էին՝ եթե անհրաժեշտություն լինի, ապա իրենք մամուլի համար հաղորդագրություն կտարածեն թե՛ հանդիպման լինել-չլինելու, թե՛՝ օրակարգի մասին։

Հանդիպման մանրամասները՝ հաջորդիվ։