Թեստ․ Կճանաչե՞ք արդյոք Սովետական մուլտֆիլմերի հերոսներին

Թեստ․ Կճանաչե՞ք արդյոք Սովետական մուլտֆիլմերի հերոսներին

1936թ.-ի հունիսի 10-ին Մոսկվայում հիմնվեց ԽՍՀՄ-ում ամենախոշոր անիմացիոն կինոստուդիան` «Սոյուզմուլտֆիլմը»: Առաջին մուլտֆիլմը, որն ստեղծվեց կինոստուդիայում, «Աֆրիկայում շոգ է» սև ու սպիտակ ֆիլմն էր: Մեկ տարի անց ստեղծվեցին նաև գունավոր մուլտֆիլմներ: 1947թ. թողարկվեց առաջին երկարամետրաժ նկարված մուլտֆիլմը` «Конек-Горбунок»-ը:

1960-70-ական թվականներին թողարկվեցին հանրահայտ սերիալ-մուլտֆիլմները` «Մաուգլի», «Փոքրիկն ու Կարլսոնը», «Ումկա», «Դե, սպասի´ր», «Բրեմենյան երաժիշտները», «Վիննի Թուխը», «Կոկորդիլոս Գենան» և այլն:

1980-ական թվականների կեսերից «Սոյուզմուլտֆիլմի» արտադրանքը կտրուկ պակասեց: 1989թ.-ի դեկտեմբերին ստուդիան վերափոխվեց վարձակալվող կազմակերպության, իսկ ավելի ուշ դրա բազայի վրա ստեղծվեց բաց բաժնետիրական ընկերություն «Սոյուզմուլտֆիլմ»: 1999թ.-ի հունիսին ՌԴ կառավարության որոշմամբ ստուդիան վերականգնեց իր սկզբնական կարգավիճակը: