Մեգան Ֆոքսը և իր փեսացուն հայտնի ֆիլմից ոգեշնչված զգեստներ են կրել Հելոուինի երեկույթին

Մեգան Ֆոքսը և իր փեսացուն հայտնի ֆիլմից ոգեշնչված զգեստներ են կրել Հելոուինի երեկույթին

Դերասանուհի, մոդել Մեգան Ֆոքսը և իր փեսացու, ռեփեր, դերասան Machine Gun Kelly-ին Լոս Անջելեսում Հելոուինի երեկույթի ժամանակ կրել են Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին» հայտնի ֆիլմից ոգեշնչված զգեստներ։

Ուրբաթ օրը զույգը ժամանել է Լոս Անջելսում կայանալիք Casamigos Հելոուինի ամենամյա երեկույթին՝ արյունոտված տեսք ունեցող հանդերձանքով։

MGK-ն հագել է «արյունոտված» դեղին կոմբինեզոն, որը նման է Ումա Թուրմանի հարսնացուի կերպարին, իսկ Ֆոքսը հանդես է եկել որպես դպրոցական մարդասպան Գոգո Յուբարիի զգեստը, որը մարմնավորել է դերասանուհի Չիակի Կուրիյաման:

Ռեփերը նաև կրել է սամուրայական սուր, իսկ Ֆոքսը սև պարիկ։

Միջոցառման հյուրերի թվում են եղել նաև Ջասթին Բիբերը, Փերիս Հիլթոնը, Սինդի Քրոուֆորդը, Օսթին Բաթլերը, Ջեսիքա Ալբան և այլք: