Դադարեցվել է երգիչ Վալերի Մելաձեի ընկերության գործունեությունը

Դադարեցվել է երգիչ Վալերի Մելաձեի ընկերության գործունեությունը

Մոսկվայի հարկային մարմինները փակել են երգիչ Վալերի Մելաձեի ընկերությունը, որը նա բացել էր 20 տարի առաջ։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ գործունեությունը դադարեցվել է արտիստի՝ Ռուսաստանից հեռանալուց հետո ընկերության ակտիվության պակասի պատճառով։

«МБ Про»-ն ծառայություններ է մատուցել կատարողական արվեստի ոլորտում և գոյություն է ունեցել շուրջ 20 տարի։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Մելաձեն լքել էր Ռուսաստանը երկիրը և սկսել շրջագայել: