Հրազդանի կիրճում կորած անչափահաս աղջկան չեն գտել․ ի՞նչ է հայտնի

Մանկական երկաթուղու տարածքում 2 օր առաջ կորած աղջկան դեռ չեն գտել:
Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։
Երեխան Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ աղջկան դեռ չեն գտել։
«Այսօր լուսադեմից որոնողական-փրկարարական աշխատանքները մեկնարկել են, որին ներգրավվել են 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ: Դեռևս աղջկան չեն գտել»,– նշեցին ՆԳՆ–ից։
Սոցցանցերում ևս ակտիվ տարածում են աղջկա լուսանկարը՝ նման ճանապարհով նրան գտնելու ակնկալիքով:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մարիաննա Արամյան