Իմ հարցին ձեր տված պատասխանը շատ տարակուսելի է․ ՔՊ-ականը՝ Հայկուհի Հարությունյանին

Քննարկում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածությունը, ոչ նախագահի, ինչպես վերջին օրերին։ Տիկին Հարությունյանի պաշտոնավարումն ավարտվել է երկու շաբաթ առաջ, և մենք հիմա պետք է ընտրենք նոր անդամի, և թեկնածուներից մեկը տիկին Հարությունյանն է։ Այս մասին ԱԺ նիստում ելույթի ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Նախ, շնորհակալություն տիկին Հարությունյանին իր կատարած աշխատանքի համար վերջին չորս տարիների ընթացքում: Ամեն դեպքում, բոլոր հնչած քննադատություններով հանդերձ, նոր համակարգ էր, և այդ կառույցի առաջին նախագահն էիք։ Բայց իմ հարցին ձեր տված պատասխանը շատ տարակուսելի թվաց»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում