Ապարանում վթարային երկու շենքերի բնակիչները նոր տուն կստանան

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի երկու հասցեներում՝ Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհ 7 վթարային շենքրի փոխարեն Նժդեհի 36 հասցեում կառուցվել է նոր բազմաբնակարանային շենք։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ վթարային երկու շենքերը միասին ունեին 38 բնակարան, իսկ այս շենքում 42 բնակարան կա, ու բոլոր շահառուներն իրենց նախկին տներից ավելի մեծ տուն են ստանալու։

«Շենքն արդեն շահագործման է հանձնված։ Երկու սենյակ ունեցողը երկու սենյականոց բնակարան կստանա, ուղղակի ավելի մեծ մակերեսով։ 118 անձանց նոր բնակարան կտրվի»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։