Վթարային շենքերը պետք է հողին հավասարեցնենք․ Փաշինյան

Սա շատ վատ պատմությունների շղթա է։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ապարանում վթարային երկու շենքերի փոխարեն նոր շենքի շահագործմանը։

Բանն այն է, որ 2022-ից պատրաստ է եղել շենքը շահագործման, բայց մեկ տարի անց են տրամադրում բնակիչներին։

Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց․ «Ի՞նչ է, մարդիկ պետք է անպայման մոտենան իրեն, ներկայացնեն, որ խնդիր կա»։

«Չեմ թաքցնի, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ են մարդիկ ինձ մոտեցել, ասել՝ նման խնդիր կա։ Եթե մի ամսում կարող էինք այս հարցը լուծել, մի տարի ինչի՞ ենք սպասել»,- հարց հնչեցրեց նա։

Բացի այդ, Փաշինյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց՝ արդյո՞ք մարդիկ վստահ են, որ նոր շենքի հանձնումից հետո նախկին վթարային շենքերում մարդիկ չեն մնալու։ 

«Պետք է այդ վթարային շենքը հողին հավասարեցնել։ Մարդկանց բացատրվա՞ծ է, որ պետք է դուրս գան»,- նշեց նա։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ արձագանքեց, որ մարդկանց ասվել է, իրենք բնակարան կստանան, եթե հրաժարվեն վթարային շենքի իրենց բնակարանից։ Դրանից հետո՝ երկու ամսում, շենքը հողին կհավասարեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։