Բոլոր զինծառայողներին հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում աջակցում ենք․ Փաշինյան

Մենք նախկինում ունեինք մեխանիզմ, որ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում աջակցություն էինք ցուցաբերում մեր զինվորականներին, ու մեխանիզմը հեևյալն էր՝ մարդիկ դիմում էին ՊՆ-ին, ու բյուջեով հատկացված միջոցներով վիճակահանություն էր լինում։ Եվ ընտրվում էին զինծառայողներ, որոնք էլ ձեռք էին բերում բնակարան։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Սակայն, նա տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է՝ վիճակահանություն չի իրականացվում, այլ, բյուջետային հնարավորությունից ելնելով՝ կառավարությունը բոլորի հայտերը բավարարում է։

«Կանխավճարի համար էլ սահմանել ենք ֆիքսված 2.5 մլն դրամ, և սուբսիդավորում ենք հինգ տոկոսը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։