Կառավարությունը եռապատկում է սպորտի ֆինանսավորումը․ Փաշինյան

Սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավորության ծրագրի կարևոր առաջնահերդություններից է։  Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Մեծ աշխատանք է տարվելու հանրության շրջանում  ֆիզիկական ակտիվության հանդեպ դրական դիրքորոշում ձևավորելու, սպորտով զբաղվելը խրախուսելու համար։ Ռազմավարության կարևոր ուղղություններից է ոլորտում կարողությունների զարգացումը»,- ասաց Անդրեասյանը։

Նա ավելացրեց, որ ռազմավարության նախագիծը երկու օր առաջ քննարվել է կառավարությունում, որը շատ կարևոր փաստաթուղթ է։ Նաև նա նշեց, որ կառավարությունը եռապատկում է սպորտի ֆինանսավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում