Ուկրաինացիները կկարողանան օնլայն ամուսնանալ. ահա, թե ինչպես

Ուկրաինացիները կկարողանան օնլայն ամուսնանալ. ահա, թե ինչպես

Ուկրաինացիները կկարողանան ամուսնանալ տեսակոնֆերանսի միջոցով՝ օգտագործելով «Դիա» պետական ​​հավելվածը Գրել է Strana.ua-ն՝ հղում անելով հանրապետության փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովին։

Նրա խոսքով՝ թույլատրված նորամուծությունը հատկապես օգտակար կլինի այն զույգերին, ովքեր չեն կարող անձամբ ամուսնանալ, մասնավորապես՝ զինվորականները։

Նման առցանց ամուսնությունը գրանցելու է ՔԿԱԳ աշխատակիցը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով: «Սա առաջընթաց կլինի հանրային ծառայությունների ոլորտում, աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա»,- ասել է Ֆեդորովը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ ծառայությունը կսկսի աշխատել։