Microsoft-ը և OpenAl-ը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ AI-ով տվյալների կենտրոն կստեղծեն․ մանրամասներ

Microsoft-ը և OpenAl-ը քննարկում են Stargate տվյալների կենտրոնի նախագիծը, որը կներառի սուպերհամակարգիչ՝ արհեստական ինտելեկտին աջակցելու համար մասնագիտացված սերվերի չիպերով։ Հայտնել է The Information-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների:
Նախագիծը կարող է արժենալ մոտ 100 միլիարդ դոլար։
Ըստ The Information-ի զրուցակիցների՝ նախագիծը հավանաբար կֆինանսավորի Microsoft-ը։ Stargate-ը հարյուր անգամ ավելի թանկ կլինի, քան որոշ խոշորամասշտաբ տվյալների կենտրոններ։
Նախագիծը կլինի ամենախոշորը մի շարք կետերից, որոնք Microsoft-ը և OpenAl-ը մտադիր են ստեղծել առաջիկա վեց տարիների ընթացքում: Microsoft-ը նախատեսում է Stargate-ը գործարկել 2028 թվականին, իսկ ընկերությունում ցանկանում է 2026 թվականին OpenAl-ի համար գործարկել ևս մեկ սուպերհամակարգիչ։
2023 թվականի հունվարին Microsoft-ը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել իր ներդրումները OpenAl-ում,․ որը ստեղծել է ChatGPT չաթ-բոտը: Լրատվամիջոցները գրել էին, որ խոսքը կարող է լինել 10 միլիարդ դոլարի ներդրման մասին, մասնավորապես՝ սուպերհամակարգիչների ստեղծման եւ արհեստական ինտելեկտի ոլորտում զարգացումների համար։ Մինչ այս կորպորացիան արդեն երկու անգամ ներդրումներ էր կատարել OpenAl-ում։ Microsoft-ը օգտագործում է OpenAI տեխնոլոգիաներ իր արտադրանքներում, այդ թվում՝ Bing որոնման համակարգում։