Հոլանդիայի Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձը մարդկանց պատանդ է վերցրել (տեսանյութ)

Հոլանդիայի Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձը պատանդներ է վերցրել. Ենթադրաբար մարդիկ պահվում են մեկ անձի մոտ՝ զենքերով և պայթուցիկներով։ Մտադրություններն ու դրդապատճառները դեռ անհայտ են։ Գրել են տեղի լրատվամիջոցները։
Պատանդների թիվը ճշտվում է։ Ավելի քան 150 տուն է տարհանվել։ Մի քանի երթևեկություններ չեղարկվել են։ Տեղում են ոստիկաններ, սակրավորներ ու բանակցողներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը երեքին կարողացել է ազատ արձակել։ Ոստիկանությունը ձերբակալել է նաև պատանդ վերցնելու համար կասկածվող մեկին։ Այս մասին հայտնել է De Gelderlander թերթը։
Տեսանյութն այստեղ