Բժիշկը ցրել է քաղցկեղի մասին հայտնի միֆերը
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի: Զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։
Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։
Մագոմեդովան առաջին հերթին անհիմն է անվանել չարորակ ուռուցքների վարակիչ լինելու տեսությունը։
Նրա խոսքով՝ որոշ վարակներ կարող են խթանել քաղցկեղի զարգացումը, մասնավորապես, մարդու պապիլոմավիրուսի (HPV) շտամները:
«Էփշտայնի վիրուսը կարող է առաջացնել լիմֆոմայի զարգացում, հեպատիտ B և C-ն մեծացնում է լյարդի չարորակ ուռուցքների վտանգը, Helicobacter pylori բակտերիան կարող է առաջացնել ստամոքսի քաղցկեղի զարգացում»,- ընդգծել է ուռուցքաբանը։
Ըստ Lenta.ru-ի զրուցակցի՝ առասպել է, որ քաղցկեղը ժառանգաբար չի փոխանցվում։ Ուռուցքների միայն հինգ տոկոսի աճը պայմանավորված է գենետիկ գործոններով։ «Հիվանդանալու հավանականության մեջ էական դեր է խաղում հիվանդի տարիքը, ուռուցքների որոշ տեսակների դեպքում՝ սեռը»,- պարզաբանել է ուռուցքաբանը։
Կաթնագեղձերի չարորակ նորագոյացություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։
«Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է բերանի խոռոչի, ստամոքս-աղիքային տրակտի և միզապարկի ուռուցքների առաջացման վտանգը։ Խոցային կոլիտը կարող է առաջացնել հաստ աղիքի ուռուցք: Բացի այդ, սննդակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և ռադիացիան ազդում են քաղցկեղի առաջացման վրա»,- ասել է Խամիս Մագոմեդովան։