Բժիշկը խոսել է բոտոքսի վտանգավոր հետեւանքների մասին
Կոսմետոլոգ Տատյանա Բեդաեւան խոսել է բոտոքսի վտանգավոր հետեւանքների մասին։ Այս մասին գրել է Страсти պորտալը։
Բժշկի խոսքով՝ մաշկի տարիքային փոփոխությունները վերացնող դեղամիջոցը սխալ օգտագործման դեպքում կարող է հանգեցնել վերին կոպի պտոզի, ճակատի հատվածի ծանրացման, միգրենի վատթարացման։ «Ի թիվս այլ բաների, նշված պրոցեդուրան կարող է կուլ տալու հետ կապված խնդիրներ առաջացնել»,- պարզաբանել է Բեդաեւան։
Մասնագետն ընդգծել է, որ բոտուլոտոքսինով դեղերը պետք է սերտիֆիկացվեն։
«Դեղամիջոցի որակից և մասնագետի որակավորումից ուղղակիորեն կախված է ոչ միայն պրոցեդուրաների ազդեցությունը, այլև առողջական վիճակը»,- զգուշացրել է բժիշկը։