Կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին՝ ռուսները, Սերժ Սարգսյանին պարտադրեին, մեզ չեն կարա․ Սիմոնյան

Կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին՝ ռուսները, Սերժ Սարգսյանին պարտադրեին, մեզ չեն կարա․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադռանալով արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, ասաց, որ նման հարց չեն քննարկել։

«Իմաստը ո՞րն ա, բացատրեք։ Այսինքն՝ մենք օրենք ունենք, որ ուզում ենք Ազգային ժողովում անցկացնենք, չենք կարողանում, մենք․․․ ինչի՞, նպատակը, մի հատ հնարեք։ Ուրեմն ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել։ Կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին՝ ռուսները, կարային Սերժ Սարգսյանին պարտադրեին՝ ռուսները, կարային, չգիտեմ, ամերիկացիները ինչ-որ ձևով գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին պարտադրեին, մեզ ոչ մեկ ոչ մի բան չի կարա պարտադրի, որովհետև լծակ՝ մեր վրա, չունեն։ Մեզ պետք չի, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն՝ «լավ, դուք լեգիտիմ եք», շնորհավորական ուղերձ կուղարկեն։ Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավար երկրին պարտադրելը կարելի է միայն՝ գրավեն կամ հարձակվեն։ Ուրիշ ձևով, քաղաքական առումով մեր վրա չեն կարող ազդեցություն ունենալ»,- ասաց ԱԺ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում