ԱԱԾ տնօրենին «գցում են» վարչապետի գրպանը․ նոր նախագիծ

ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենն ու տեղակալները պաշտոնի նշանակվում են նախագահի կողմից։ Ուստի արդարադատության նախարարությունն առաջարկում է, որ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին էլ վարչապետը նշանակի։

Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով օրենսդրական նոր նախաձեռնությունը, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։