Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ են սկսել, ի՞նչ կասի այս մասով, հարցրին այսօր լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Չեմ բացառում»,- կարճ պատասխանեց Սիմոնյանը, բայց չկարողացավ մանրամասն պատմել գործարքի մասին։
«Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր «խնդիրները» կարող են ներառված լինել։ Սպասեք, տեսնենք՝ ինչ ա, նոր կհասկանանք»,- ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունների կողմից հակառուսական ֆոն կա, բայց մյուս կողմից ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական նոր համաձայնագրեր են կնքվում, Սիմոնյանն արձագանքեց․
«Ո՞ւմ մոտ ա հակառուսական ֆոն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ՝ հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետև հայ ժողովուրդը և ռուս ժողովուրդը բարեկամ ժողովուրդներ են, և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել, և Հայաստանում հակառուսական բան չկա։ Կա հակակրանք էն քաղաքականության, էն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»։
Մանրամասն՝ տեսանյութում