ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ԼՂ-ի ինչ վարկ է մարում․ Ալեքսանյան

Պարո՛ն Հովհաննիսյան, լավ չհասկացա՝ ինչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը, այսինքն, էդ բանկային գաղտնիքը գործելո՞ւ է նաև օրենքի ընդունումից հետո։ Առաջարկ պետք է ներկայացնել ու փոխել տրամաբանությունը, որովհետև ՀՀ քաղաքացիներն են մարում այդ վարկերը, հազար ներողություն՝ ի՞նչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով ԼՂ պարտքի 70 տոկոսը մարելու մասին, որը ՀՀ-ն պետք է անի։

«Եթե ինչ-որ մեկն ուզում է իր վարկային գաղտնիքը պահվի, թող տանի վարկը մարի, իսկ ով ուզում է՝ էս նախագծով իր վարկը մարվի ՀՀ կառավարության և քաղաքացիների փողերով, թող ստորագրի համապատասխան համաձայնագիրը, որ համաձայն է այդ բանկային գաղտնիքը բացելու, հակառակ պարագայում չարժի էդ անել։ ՀՀ քաղաքացին պարտավոր է իմանալ, թե ինչ վարկ է մարում։ Բոլորի վարկերը պիտի ուսումնասիրվեն, ոնց նայում ես նույն մարդիկ են, նույն դեմքերն են, 1 միլիարդից պակաս փող չկա։ Իսկ կարող ա պե՞տք չի մարել էն վարկը, որ մեկը 2 միլիարդի վարկ է վերցրել, եկել էստեղ, 15 միլիարդի շինարարություն է անում ՀՀ-ում։ Էս հարցը ՀՀ քաղաքացիներին տանջում է, ԼՂ քաղաքացիներին էլ, երբ հանդիպում ենք, ասում են՝ չգիտեինք, որ մեր պաշտոնյաները էդքան վարկ են վերցրել, մենք ենք, որ գնում էինք 300 հազար վարկ վերցնելու, չէին տալիս»,- ասաց Ալեքսանյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում