Մեծ Բրիտանիան մի քանի անգամ իր զինվորականներին գաղտնի գործուղել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիան մեկից ավելի անգամ ռազմական հրահանգիչներ է գաղտնի ուղարկել Ուկրաինա՝ ուկրաինական զորքերին բրիտանական զենքի կիրառումը վարժեցնելու համար, գրել է «The Times»-ը:
Պարբերականի տվյալներով՝ Բրիտանիան մի քանի տասնյակ կանոնավոր զինվորականներ է ուղարկել Կիեւ՝ պաշտպանության ուժերին NLAW հակատանկային հրթիռների կիրառումը վարժեցնելու համար։
Լոնդոնը դրանք Կիեւին է փոխանցել 2022 թվականի փետրվարին։
2023 թվականի սկզբին Բրիտանիան դարձել է առաջին արևմտյան երկիրը, որն Ուկրաինային մատակարարել է հեռահար Storm Shadow հրթիռներ։ Դա տեղի է ունեցել Պաշտպանության բանակի 2023 թվականի գարնանային հակահարձակման նախապատրաստման ժամանակ։
Բրիտանացի ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում տեղակայվել են 2015 թվականից, սակայն երկիրը լքել են 2022 թվականի փետրվարին։