Ալիեւը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ

Ալիեւը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ

Ապրիլի 11-ին Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև, գրել են ԶԼՄ-ները։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ հանդիպումից։

Ավելի ուշ նոր տեղեկություններ են հայտնի դարձել։

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Սիրիայում վերականգնման գործընթացին։

Ահմեդ ալ-Շարաան շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին։ Նա նշել է էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտներում «ապագայում Սիրիային Ադրբեջանի աջակցության կարեւորությունը»։

Զրույցի ընթացքում բարձրացվել է նաև Ադրբեջան-Սիրիա-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի զարգացման հարցը։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցելությունների վերաբերյալ։

Ալիեւն Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է այցելել Ադրբեջան։