Հայ ծանրորդը դարձավ աշխարհի առաջնության մեդալակիր

Հայ ծանրորդը դարձավ աշխարհի առաջնության մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին երկրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 215 և հրեց 246 կգ: Երկամարտի 461 արդյունքով նա երրորդն է: Հայաստանի ընտրանու նախկին անդամ Գոռ Մինասյանն, ով այժմ հանդես է գալիս Բահրեյնի ընտրանու կազմում երկամարտի 462 կգ արդյունքով երկրորդն է: Աշխարհի չեմպիոնն անփոփոխ է` վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 466 կգ արդյունքով: