«Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյանին

«Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյանին

Դուբայում անցկացված պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթողի կոչումը նվաճած Գրետա Վարդանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները։

Գյումրեցի ծանրորդուհին (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) աշխարհի գավաթը նվաճել էր 55 կգ քաշային կարգում։ 

Նա երեք մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 90 կգ և 93 կգ։ Նա ոսկե մեդալ նվաճել է գումարային հաշվարկում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էին 40 երկրների 243 մարզիկներ։

Գրետա Վարդանյանը դադարից հետո է վերսկսել մրցելույթները եւ կպայքարի 2024թ․ Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգրի համար։