Պորտուգալիայի հավաքականի մարզիչը հեռացավ պաշտոնից

Պորտուգալիայի հավաքականի մարզիչը հեռացավ պաշտոնից

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ՊՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կողմերն այս որոշումը կայացրել են 2022 թվականի աշխարհի առաջնությունից Պորտուգալիայի դուրս մնալուց հետո։ Կիսաեզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվեց Մարոկկոյին ու ավարտեց ելույթը մրցաշարում։

Ֆերնանդու Սանտուշի գործող պայմանագիրը Ֆուտբոլի Պորտուգալիայի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև Եվրո-2024-ի ավարտը։

Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է 2014 թվականի ամռանից։