Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հռոմի Պապի համար պատարագ է մատուցվելու

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի պատարագ տեղի կունենա ապրիլի 23-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, հայտնում է The Times of Israel-ը։
«Չորեքշաբթի օրը, ժամը 12:30-ին, Նորին Սրբություն Կարդինալ (Պիերբատիստա - խմբ.) Պիցաբալլայի (Երուսաղեմի Լատինական Պատրիարք - խմբ.) նախագահությամբ և կաթոլիկ հասարակայնության ժողովի անդամների, կկատարվի պատարագ՝ ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում։