Թոշակառուն շենքում հրդեհ է բռնկել ինքնաշեն հրանետով, հետո ինքնաuպան եղել․ Սեուլ (տեսանյութ, լուսանկար)

Հարավային Կորեայում երեք մարդ է զոհվել ինքնաշեն հրանետով հրկիզման հետևանքով
60-ամյա թոշակառուն Սեուլի 21-հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկել ինքնաշեն հրանետի միջոցով։ Միջադեպի հետևանքով երեք մարդ մահացել է պատուհաններից ցած նետվելով, ևս ինը վիրավորվել են ծխի ներթափանցման հետևանքով։
Դեպքի վայրում հրկիզողին մահացած են գտել։ Նա ինքնասպանության գրառումներ է թողել, որոնցում ներողություն է խնդրել մորից և խնդրել է դստերը հոգ տանել տատիկի մասին։ Տղամարդը գումար է թողել նաև հիվանդանոցի հաշիվների և կտակի համար։
Հրդեհի մարմանը ներգրավվել է 150 փրկարար և 40 միավոր տեխնիկա։
Կադրերն այստեղ